14 հոկտեմբերի 2010 - 19:55 AMT
Facebook-ից օգտվողները կկարողանան զեղչով MasterCard պլաստիկ քարտ ստանալ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն Facebook սոցիալական ցանցում ակցիայի մասին է հայտարարել. աոցիալական ցանցից օգտվողները, որոնք Facebook-ում կմիանան բանկի էջին և ակցիայի էջին մինչև հոկտեմբերի 18-ը, կկարողանան MasterCard Standard պլաստիկ քարտ ստանալ 3000 դրամով` 9000 դրամի փոխարեն:

Քարտերը կարելի է ստանալ հոկտեմբերի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում երեք բանկային օրվա ընթացքում`«Ինեկոբանկի» ցանկացած մասնաճյուղում ներկայացնելով անձնագիրն ու սոցիալական քարտը: