15 հոկտեմբերի 2010 - 12:07 AMT
ՀՀ բանակի զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով

Հայկական բանակի զորամասերից մեկում, գիշերային զորավարժությունների ժամանակ, դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 1990թ. ծնված կրտսեր սերժանտ Գ.Մանուկյանը: Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին տանկային ստորաբաժանումներից մեկում զորավարժությունների ժամանակ. տանկը շրջվել է և տակը թողել Գ.Մանուկյանին: Հանգամանքները պարզվում են, դեպքը հետաքննվում է: