15 հոկտեմբերի 2010 - 14:56 AMT
Հակառակորդի արձակած գնդակից զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայողը

Երեկ` հոկտեմբերի 14-ին` ժամը 19:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ (Հադրութի պաշտպանական ուղղություն) հակառակորդի կողմից արձակված դավադիր գնդակից` գլխի շրջանում ստանալով թափանցող հրազենային վիրավորում` հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող, 1988թ. ծնված Վիտալի Աշոտի Իգիթյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են, հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: