15 հոկտեմբերի 2010 - 19:37 AMT
ՀԱԿ-ն պիկետ է կազմակերպելու Երևանում Եվրոպայի Խորհրդի համաժողովի անցկացման ժամանակ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պիկետ է կազմակերպելու հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանում Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո «Հանուն ժողովրդավարության ապագայի» խորագրով համաժողովի անցկացման ժամանակ: Այդ մասին Երևանում ցույցի ժամանակ հաղորդել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, պիկետը կսկսվի հոկտեմբերի 19-ին` կեսօրին, և կտևի 6 ժամ` «ի նշան ԵՄ ոչ ադեկվատ գործողությունների դեմ բողոքի»:

Պիկետից հետո Կոնգրեսը ծրագրում է ցույց անցկացնել, որի ժամանակ երկրում ժողովրդավարությանը, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված 10 հոգու մահվան պատճառների հետաքննությանը վերաբերող հարցեր կբարձրացվեն: