15 հոկտեմբերի 2010 - 21:12 AMT
Հայկական տառատեսակներին նվիրված կայք է գործարկվել

Համացանցի http://armenotype.com հասցեով հայկական տառատեսակներին նվիրված կայք է գործարկվել: Վեբ-էջում կներկայացվեն նորություններ նոր տառատեսակների մշակման ոլորտում, հայկական տառատեսակների ու տպագրության պատմությանը վերաբերող հոդվածներ:

Նախագիծը ԱՄՆ-ից մուլտիմեդիա-դիզայներ Հրանտ Փափազյանի և անկախ շվեյցարացի դիզայներ Նինա Շտեսսինգերի նախաձեռնությունն է և գործարկվեց Սուրբ Թարգմանչաց տոնի օրը:

Կայքում կտեղակայվեն տառատեսակների բրիտանացի հայտնի դիզայներ Քերոլայն Պուզովիոյի կողմից մշակված հայկական տառատեսակները, ինչպես նաև նրա հոդվածը հայկական տառատեսակների պատմության և մշակույթի մասին: