Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Գորիս քաղաքի օրվա տոնակատարություններին: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի արդյունաբերական կենտրոն Գորիսը նշում է իր 140-ամյակը: Տոնակատարության և նախագահի այցի կապակցությամբ Գորիսի բնակիչները հյուրասիրություն են պատրաստել բարձրաստիճան հյուրերի համար:
Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Գորիսից, ՀՀ նախագահը, շնորհավորում է քաղաքի բնակիչներին՝ շրջելով քաղաքի կենտրոնական փողոցով: