18 հոկտեմբերի 2010 - 14:11 AMT
Արթուր Ջավադյան. ՀՀ ԿԲ-ն կձգտի տարեվերջին ապահովել գնաճի ծրագրված ցուցանիշը

Հայաստանի Կենտրոնական բանկը ձգտելու է 2010-ի տարեվերջին ապահովել բյուջեի հիմքում ընկած գնաճի ընթացիկ տարվա ցուցանիշը 4±1,5 տոկոսի մակարդակում, հավաստիացրել է ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքերով, եղել են որոշ արտաքին շոկեր` կապված ցորենի գների բարձրացման հետ, որոնք խիստ ազդել են Հայաստանում գնաճի տեմպերի վրա, «քանի որ մեր սպառողական զամբյուղում հացը և հացամթերքը զգալի մաս են կազմում»: Դրա հետ կապված` Արթուր Ջավադյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում հուլիս-օգոստոսի բերքահավաքի ժամանակ չի հաջողվել ապահովել աճ անցյալ տարիների մակարդակով: «Գյուղատնտեսության ոլորտում մենք խնդիրներ ենք ունեցել, և ուստի առկա է լուրջ գնաճ»,- ասել է նա: