18 հոկտեմբերի 2010 - 14:13 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում նահանջել է երկու հորիզոնականով

ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) հոկտեմբերի 18-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը:

Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է երկու հորիզոնականով և 1325 միավորով զբաղեցնում է 31-րդ տեղը:

Վարկանիշը շարունակում է գլխավորել 2010-ի Us Open-ի հաղթող Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա ունի 11880 միավոր, Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) բարձրացել է 2-րդ հորիզոնական և ունի 7335 միավոր, երրորդ տեղում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է 7145 միավորով: