18 հոկտեմբերի 2010 - 15:34 AMT
Արամ Մանուկյան. Հռչակագրի ստորագրումը «Մուսավաթ» կուսակցության հետ համարձակ քայլ է

Հայոց համազգային շարժման, ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության և Վրաստանի հանրապետական կուսակցության միջև Պոտսդամում ստորագրված հռչակագիրն աննախադեպ փաստաթուղթ է, որտեղ Հարավային Կովկասի երկրների կուսակցությունները ամրագրում են հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, նման հռչակագրի ստորագրումը համարձակ քայլ է՝ ուղղված խաղաղության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: «Հռչակագրում երեք կուսակցությունները հայտարարում են, որ կողմ են տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-ասել է Արամ Մանուկյանը:

Ըստ նրա, ՀՀՇ-ն բոլոր ռեսուրսներն ունի, հասնելու համար ազատազրկման մեջ գտնվող ընդդիմության կողմնակիցների ազատ արձակմանը: