18 հոկտեմբերի 2010 - 15:45 AMT
Սփյուռքում լույս տեսնող թերթերի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է

Սփյուռքում լույս տեսնող թերթերի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լոս Անջելեսի «Համայնապատկեր» ամսագրի խմբագիր Սարո Գյոդակյանը: Ըստ նրա, Սփյուռքի հայկական թերթերը հովանավորների կարիք ունեն:

Իր հերթին «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը նշել է, որ նոր սփյուռքը այնքան էլ չի կարևորում ընթերցանությունը: «Ժամանակակից Սփյուռքում արդեն չկա թերթերի ու ամսագրերի բաժանորդագրության ավանդույթ»,-ասել է նա՝ հավելելով, որ իր տպաքանակի մեծ մասը «Օրեր» ամսագիրն անվճար է տարածում:

Իր հերթին «Asbarez» թերթի խմբագիր Աբո Պողիկյանն ասել է, որ իրենց հիմնական խնդիրը կադրերն են, այսինքն լեզվին լավ տիրապետող և Լոս Անջելեսի հայ համայնքի խնդիրներին ծանոթ լրագրողների պակասը: Ըստ նրա, թերթի բոլոր աշխատակիցները կամավորներ են, որոնք անվճար են աշխատում: