Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 18-ին մեկնելու է Խարկով, որտեղ հոկտեմբերի 21-24-ը մասնակցելու է Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նշել է, որ հոկտեմբերի 3-17-ը հավաքականն Աբովյանում անցկացրել է համատեղ հավաքներ Մարոկկոյի հավաքականի հետ:
Եվրոպայի գավաթի խաղարկությունում հանդես են գալու 2008-իԵվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 ք/կ), Դերենիկ Գիժլարյանը (52 ք/կ), Վոլոդյա Հայրապետյանը (64 ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81 ք/կ):
Հավաքականը Երևան կվերադառնա հոկտեմբերի 26-ին: