Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՎԶԵԲ և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 3 մլն դոլար առաջին վարկային համաձայնագիրն են ստորագրել Հայաստանում էներգախնայողության մասին:
«Այդ ծրագրի առանձնահատկություններից է այն, որ այն ուղղված է էներգախնայողության համակարգի ներդրմանը, փոքր ՀԷԿ-երի արդիականացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, ինչը թույլ կտա բարձրացնել մեր ընկերությունների մրցունակությունը»,-ասել է «Անելիք բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
Ըստ նրա, վարկը տրամադրվում է բանկին 5 տարի ժամկետով: Վարկի առավելագույն չափը կարող է հասնել 2,5 մլն դոլարի: Ընդ որում տոկոսադրույքները կախված կլինեն առկա ռիսկերից, սակայն չեն գերազանցի տարեկան 12-13 տոկոսը:
Իր հերթին ՎԶԵԲ-ի ղեկավար Վալերիու Ռազլոգն ասել է, որ այդ վարկային ծրագրի շնորհիվ հայկական ընկերությունները կկարողանան նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը և ավելի մրցունակ կդառնան միջազգային շուկայում:
Վարկը թույլ կտա հայկական ընկերությաններին տարեկան տնտեսել շուրջ 4 ԳՎտ/ ժամ էլեկտրաէներգիա, կրճատելով ածխաթթու գազի արտանետումները տարեկան 2200 տոննայով: