2009 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից ինը 2C7 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում է գնել: Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետընկերության համաձայն, ստորագրված պայմանագրով հրետանային սարքավորումները Ադրբեջան են մատակարարվել անցյալ տարվա մարտ-դեկտեմբեր ամիսներին: Մինչ այդ Ռուսաստանը 2008 թվականին Ադրբեջանին երեք «Պիոն» սարքավորում էր վաճառել, հաղորդում է ԱՊԱ-ն:
«Պիոնը» (ԳՐԱՈՒ Ինդեքս – 2C7, մոդիֆիկացված - 2C7, «Պիոն-Մ», ինչպես նաև հայտնի է որպես «Մալկա») խորհրդային ինքնագնաց հրետանային սարքավորում է` 203,2 միլիմետրանոց 2A44 թնդանոթով:
Նախատեսված է հակառակորդի` ճակատային գծից մարտավարական խորության վրա գտնվող առանձնահատուկ կարևորության օբյեկտների ոչնչացման համար: Ընթացային հատվածի մշակման ժամանակ օգտագործվել են T-80 տանկի հանգույցներ և ագրեգատներ: Այսօր «Պիոնը» համարվում է աշխարհում ամենահզոր ինքնագնաց հրետանային սարքավորումը: