ԱՄՆ կառավարությունը և Կոնգրեսը «ըմբռնումով կմոտենան և կկանխեն Սենատի նիստում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը»: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գենուլը: Նրա կարծիքով, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված բանաձևը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Գենուլը նաև նշել է, որ աշխարհում հակամարտությունների 18 գոտիներից 13-ը գտնվում են Թուրքիայի հարևանությամբ: «Ուստի Անկարան պետք է ջանքեր գործադրի խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- գրում է թուրքական Milliyet թերթը: