19 հոկտեմբերի 2010 - 14:27 AMT
Թուրքիայում սկսվել է քուրդ ակտիվիստների հանդեպ ամենախոշոր դատավարությունը

Թուրքիայում սկսվում է 151-ի գործով դատավարությունը, որոնց շարքում կան քաղաքական գործիչներ և զինվորականներ: Նրանց մեղադրում են քուրդ անջատողականների հետ ունեցած կապերի, անօրինական զինյալ խմբերին անդամակցելու, հակակառավարական քարոզչության և Թուրքիայի տարածքային ամողջականության նկատմամբ ոտնձգությունների մեջ:

Լսումներն ընթանում են երկրի հարավ-արևելքում` Դիարբեքիր քաղաքում, անվտանգության խստացված միջոցների կիրառմամբ: Լսումների ընթացքին հետևում են եվրոպական փաստաբաններ և մարդու իրավունքների կազմակերպությունների ակտիվիստներ:

Առաջին լսումների օրը քրդամետ կուսակցության անդամները ցույցեր են անցկացրել մեղադրյալների պաշտպանության օգտին: Քուրդ անջատողականների դեմ պայքարի ֆոնի վրա Անկարան վերջին ժամանակները քայլեր է ձեռնարկում քուրդ բնակչության իրավունքների ընդլայնման համար, հաղորդում է Euronews-ը: