19 հոկտեմբերի 2010 - 18:13 AMT
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

Հոկտեմբերի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի թարմացման, գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել վարչապետ Հարիրիի Հայաստան կատարելիք հնարավոր այցի նոր ժամկետները: Դեսպան Քոչարյանը վարչապետ Հարիրիին փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: