2010 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Սեպտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 45 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշը, ինչպես նաև միավորների քանակը` 514, ռեկորդային են Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը (1881 միավոր), Հոլանդիայի ընտանին երկրորդն է (1683 միավոր), երրորդ տեղ բարձրացավ Բրազիլիայի հավաքականը (1493 միավոր)` չորրորդ հորիզոնական մղելով Գերմանիային:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 17-ին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: