20 հոկտեմբերի 2010 - 17:01 AMT
9 ամիսների տվյալներով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ապահովել է 1.5 մլրդ դրամի շահույթ

9 ամիսների տվյալներով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ապահովել է 1.5 մլրդ դրամի շահույթ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: «Այսօր բանկի շահույթը գտնվում է բավարար մակարդակում, ավելին, մենք գերակատարում ենք պլանային ցուցանիշը»,- ասել է նա:

Բալոյանն ավելացրել է, որ ընթացիկ տարվա արդյունքներով իննամսյա ցուցանիշն ավելացել է 200-300 մլն դրամով:

Ինչ վերաբերվում է ընդհանուր ակտիվների չափին, ապա բանկը հիմա զբաղեցնում է 11-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում, ինչպես նաև մտնում է բանկերի եռյակի մեջ ROE և ROA արդյունավետության ցուցանիշներով: