20 հոկտեմբերի 2010 - 18:03 AMT
Պարտադիր ավտոապահովագրման համար ապահովագրական գործակալի ծառայությունները «Ինկեկոբանկը» կսկսի տրամադրել արդեն երկու շաբաթից

Պարտադիր ավտոապահովագրման համար ապահովագրական գործակալի ծառայությունները «Ինեկոբանկը» կսկսի տրամադրել իր հաճախորդներին արդեն երկու շաբաթից, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է բանկի զարգացման կառավարման պետ Ալլա Պավլովան: «Տվյալ պահին բանկը նախապատրաստական փուլում է, և դա կախված է ոչ միայն բանկից, այլ նրա կոնտրագենտներից»,- ասել է նա:

Համապատասխան վկայականը տրվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին ՀՀ ԿԲ կողմից:

Բանկը մտադիր է համագործակցել Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների հետ: