Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսականաշխատավարձնավելացել է 7.9Ջ-ով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 106048 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա օգոստոսի հետ համեմատած սեպտեմբերին աշխատավարձի մակարդակը մեծացել է 7%-ով:
Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.2%-ով` կազմելով 85 184 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 9.3%-ով` կազմելով 133 382 դրամ:
Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-սեպտեմբերին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 1.2%-ով` կազմելով 82 100 մարդ: Ընդ որում, օգոստոսի համեմատ սեպտեմբերին գործազուրկների թիվը կրճատվել է 0.6%-ով: