20 հոկտեմբերի 2010 - 19:06 AMT
Նոբելյան մրցանակակիրը դասախոսություն կկարդա երիտասարդ հայ գիտնականներին գենային մուտացիաների մասին

2011-ի փետրվարի 20-26-ը Երևանում տեղի կունենան եվրոպական անվանի դասախոսների և պրոֆեսորների, ասիական և ամերիկյան գիտահետազոտական լաբորատորիաների մի շարք դասախոսություններ գենային մուտացիաների և դրանց հետ կապված քաղցկեղի առաջացման մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է «Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ, միջոցառման կազմակերպիչ Արսեն Գասպարյանը: Նրա խոսքերով, սա եզակի հնարավորություն է հայ ուսանողների համար լսել աշխարհահռչակ գիտնականներին, որոնցից մեկը Նոբելյան մրցանակի դափնեկիր է:

Բացի ճանաչողական նպատակից, միջոցառումը նպատակ ունի նաև պետության ուշադրությունը հրավիրել երիտասարդ գիտնականների վրա:

Ծրագիրը կազմակերպվել է «Եվրոպական կենսաբանական ասոցիացիայի» և Երևանի պետական համալարսարանի համագործակցությամբ:

Դասախոսություններին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2010-ի նոյեմբերի 1-ը: