21 հոկտեմբերի 2010 - 15:18 AMT
Տորբյերն Յագլանդ. Ժողովրդավարությունը չի կարող հաստատվել մի գիշերվա մեջ

Ժողովրդավարական արժեքների տարածումը երկար գործընթաց է: Ժողովրդավարությունը չի կարող հաստատվել մի գիշերվա մեջ: Հայաստանը գտնվում է ժողովրդավարացման գործընթացում, և Եվրոպայի խորհուրդն աջակցում է Երևանին այդ գործընթացքում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի » համաժողովի ժամանակ հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը: «ԵԽ-ն կօգնի Հայաստանին առաջ գնալ այդ ճանապարհով: Թեև այդ գործըթնացը դանդաղ է ընթանում, բայց լավ է, որ այն շարունակվում է, այլ ոչ թե դոփում տեղում»,- ասել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցին 2008-ի մարտի դեպքերի հետաքննության վերաբերյալ` Յագլանդն ասել է, որ ԵԽ-ում հետևում են մարտյան դեպքերի հետաքննության հետ կապված գործընթացներին և քննարկում են այդ հարցերը հայկական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում: