21 հոկտեմբերի 2010 - 16:11 AMT
Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական կառավարությունների համաժողովը

Հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական կառավարության հերթական նախագծի շնորհանդեսը, որը ներկայացրեց Հյաստանի երիտասարդական կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը:

Նա հայտնեց, որ հաջորդ տարվա օգոստոսին նախագծի շրջանակներում Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական կառավարությունների համաժողովը, որին կմասնակցեն Հայաստանի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի ու Ղազախստանի երիտասարդական կառավարությունները:

Հայաստանի երիտասարդական կուսակցության առաջնորդը նշել է նաև, որ համաժողովի մասնակիցների համար երիտասարդական ճամբար կգործի Սևանի ափին: