21 հոկտեմբերի 2010 - 16:33 AMT
Իսրայելի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը թեկուզ հանուն «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի հիշատակի

Իսրայելը պետք է վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Tablet Magazine-ում գրում է պրոֆեսոր և գրող Փիթեր Բալաքյանը: «Հաշվի առնելով թուրք-իսրայելյան հարաբերությունների սառեցումը և ԱՄՆ հրեական լոբբիի դիրքորոշման փոփոխությունը, Իսրայելը պետք է ասի. խաղն ավարտված է: Պատմական ճշմարտությունը, ցեղասպանությունը, գենետիկ հիշողության կարևորությունը հրեական մտածելակերպի ու ինքնության որոշակի մաս են կազմում:

Իսրայելի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը թեկուզ հանուն «ցեղասպանության» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի հիշատակի: Նա վերապրես Հոլոքոսթը, կորցրեց իր ընտանիքի 49 անդամների: 1950թ. օգոստոսին Լեմկինը գրել է իր գործընկերոջը. «Եկեք չմոռանանք, որ այս ամսվա շոգն այնքան անտանելի չէ մեզ համար, որքան Օսվենցիմի ու Դահաուի վառարանների բոցն ու Հալեպի անապատի սաստիկ տապը, որին 1915թ. զոհ գնացին հայերի ցեղասպանության հարյուր հազարավոր քրիստոնյա զոհեր»,-գրում է Բալաքյանը: