21 հոկտեմբերի 2010 - 16:35 AMT
Orange Armenia-ն Հայաստանում կներկայացնի Windows Phone 7-ի սմարթֆոնը

Orange Armenia-ն Հայաստանում կներկայացնի Windows Phone 7-ի հենքի վրա աշխատող սմարթֆոնը: Ինչպես հայտարարել է ընկերության ղեկավար Բրունո Դյութուան, պատասխանելով իր բլոգի այցելուների հարցերին, հոկտեմբերի 11-ին Ֆրանս Տելեկոմ Խմբի և Microsoft ընկերության գլխավոր տնօրենները հանդիպել են և հայտարարել երկարաժամկետ համագործակցության մասին մասնավորապես, սակայն ոչ միայն, Orange-ի գործունեության երկրներում Windows Phone 7-ի ներմուծման համար: