21 հոկտեմբերի 2010 - 20:34 AMT
Զոհրաբ Մնացականյան. ԵԽ առաջ ծառացած են մարտահրավերներ, որոնց պետք է նորովի նայել

Երևանում հոկտեմբերի 19-21-ն ընթացող Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը միջոցառում է, որը վերաբերվում է ԵԽ 47 անդամներին, որի նպատակը Եվրոպայում ընթացող ժողովրդավարական գործընթացներին միասնական գնահատական տալն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքերով, հայկական կողմի նախաձեռնությամբ այս տարի համաժողովն ընթացել է այլ ձևաչափով:

«Անհրաժեշտ է, որպեսզի ԵԽ-ն ազատվի այն մտածողությունից, որը հատուկ էր նրան 1990-ական թթ.: ԵԽ առաջ ծառացած են նոր մարտահրավերներ, որոնց պետք է նորովի նայել»,- ասել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը: