21 հոկտեմբերի 2010 - 20:38 AMT
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպման ընթացքումքննարկվելեն ԵԽԽՎ 1677 բանաձևի կատարման հարցը, մասնավորապես անդրադարձ է եղել ընդդիմադիրներին բանտից ազատ արձակելու, մարտի 1-ի սպանությունների բացահայտման, Ա1+ հեռուստաընկերության վերաբացման հետ կապված խնդիրներին: Շոշափվել են նաև Եվրոպայի խորհրդի` Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել ակտիվ դերակատարության հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցելեն Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԵԽ գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Բյորն Բերգեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: