22 հոկտեմբերի 2010 - 14:55 AMT
Հնագիտական հետազոտությունները հերթական անգամ ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղը բուն հայկական հող է

Հնագիտական հետազոտությունները հերթական անգամ ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղը բուն հայկական հող է: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանում կատարված պեղումները վկայում են այն մասին, որ այդ տարածաշրջանի մրաշկույթը նման է Հայկական լեռնաշխարհի մշակույթին: «Հետազոտությունները մեզ հսկայական նյութ են տալիս մ.թ.ա 5-7 դարերի մշակույթի մասին: Քաշաթաղի շրջանում հայտնաբերված դամբարանները հիմք են տալիս հայտարարելու, որ այստեղ մշակույթը զարգացել է ուրարտական մշակույթի ազդեցության տակ: Դա նշանակում է, որ Ղարաբաղը պատմական ժամանակներից ի վեր Ուրարտու հայկական պետության կազմում է եղել և բուն հայկական հող է»,-ասել է Գնունին: