22 հոկտեմբերի 2010 - 17:20 AMT
ՀԿԵՈւ ղեկավարը կրկին ընտրվել է Երկաթուղային տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահ

Հոկտեմբերի 20-21-ը Վիլնյուսում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 23-րդ նիստը: Խորհրդի նիստում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինն վերընտրվել է Երկաթուղային տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահի պաշտոնում, հաղորդում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը:

ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992թ. երկաթուղային տրանսպորտի աշխատանքների համակարգման և ֆործունեության համաձայնեցված սկզբունքների մշակման համար: