22 հոկտեմբերի 2010 - 17:32 AMT
Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը: Նիստի ժամանակ կամփոփվեն 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2010թ. աշնանային զորակոչի խնդիրները, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: