22 հոկտեմբերի 2010 - 17:18 AMT
Մեդվեդևը, Սարգսյանն ու Ալիևը Աստրախանում բանակցություններ կվարեն ղարաբաղյան կարգավորման շուրջ

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպումը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: