22 հոկտեմբերի 2010 - 19:34 AMT
Թե արդյոք Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն Աստանայում, կորոշվի Աստրախանում

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով կհանդիպեն Աստրախանում: Եռակողմ հանդիպման արդյունքներով Աստանայում հնարավոր հանդիպման մասին որոշում կընդունվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում հնարավոր է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, հայտնել է տեղեկացված աղբյուրը: