23 հոկտեմբերի 2010 - 11:42 AMT
Երևանում կկայանա ժամանակակից դրամատուրգիայի փառատոն

Հոկտեմբերի 25-30 Երևանում կանցնի ժամանակակից դրամատուրգիայի «Ներկայի վերականգնում» փառատոնը` ԱՊՀ երկրների, Բալթիայի ու Վրաստանի երկրների առաջատար դրամատուրգների ու ռեժիսորների մասնակցությամբ: Փառատոնը կանցնի հեղինակային ընթերցումների ձևաչափով: Այդ մասին PanARMENIAN.Net–ի թղթակցին է հայտնել Ժամանակակից դրամատուրգիայի 1-ին միջազգային բաց փառատոնի դրամատուրգիական ստեղծագործությունների ժողովածուի տեքստերի խմբագիր, կինոռեժիսոր Վլադիմիր Բադասյանը:

Փառատոնի կազմակերպիչն է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը Հայաստանի մշակույթի նախարարության ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: