23 հոկտեմբերի 2010 - 12:48 AMT
Հենրիխ Մխիթարյանը սուր ռեսպիրատորային հիվանդություն է ստացել

«Շախտյորի» բաց մարզմանը չի մասնակցել Հայաստանի հավքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այն պահի դրությամբ, ըստ մարզիչ Միրչա Լուչեսկուի, դեռ հայտնի չէր, թե ինչ է պատահել ֆուտբոլիստին, հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքէջը:

«Հենրիխ Մխիթարյանը սուր ռեսպիրատորային հիվանդություն է ստացել: Կիսապաշտպանը որոշ ժամանակ չի մասնակցի խաղերին և մարզումներին»,-ասել է «Շախտյորի» բուժծառայության պետ Արթուր Գլուշչենկոն: