23 հոկտեմբերի 2010 - 14:09 AMT
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կբանակցի հայկական ապրանքներն Իրան արտահանելու շուրջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր մեկնում է Իրան: Ըստ նրա, այցի նպատակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցի նախապատրաստումն է, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: «Ես մտադիր եմ նաև բանակցել հայկական ապրանքներն Իրան արտահանելու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ»,-հայտարարել է նախարարը ՀՀ 2011թ. բյուջեի մասին օրինագծի խորհրդարանական քննարկման ժամանակ՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հարցին:

Երիցյանը նշել է, որ հարևան երկիր հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները կապված չեն Իրանի կողմից օրենսդրական կամ հարկային սահմանափակումների հետ, այլ բանը նրանում է, որ Հայաստանի արտադրական ներուժն այնքան էլ մեծ չէ: