23 հոկտեմբերի 2010 - 18:36 AMT
Տաթևի ճոպանուղու կայարաններում սպասասրահներ և սրճարաններ կկառուցվեն

Մինչև 2012 թվականը «Տաթևի թևեր» ճոպանուղու երկու կայարաններում ծրագրվում է սպասասրահներ և սրճարաններ կառուցել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքով, ճոպանուղու բացումից հետո սկսվեց «Տաթևի վերածնունդ» նախագծի երկրորդ փուլի իրագործումը, որն իր մեջ ներառում է Տաթևի վանքի լիարժեք վերակառուցումն ու Գորիս քաղաքում, Հալիձոր և Տաթև ավաններում հյուրանոցների շինարարությունը:

Բացի դրանից, մինչև 2016 թվականը ծրագրվում է ավարտել Գորիսում օդանավակայանի վերակառուցումը:

2010 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում գտնվող Տաթևում կայացավ «Տաթևի վերածնունդ» նախագծի բացման արարողությունը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար երկկողմանի ճոպանուղու գործարկմամբ: