23 հոկտեմբերի 2010 - 18:45 AMT
Վահագն Գևորգյանը բրոնզե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթի ուսանողական առաջնությունում

Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում, որտեղ անցկացվում է Սամբոյի աշխարհի գավաթի ուսանողական առաջնությունը, Հայաստանը ներկայացնող Վահագն Գևորգյանը 68 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել:

2010թ. հոկտեմբերի 24-ից 28-ը Պրահայի «Կլուբ հոթել Պրահա» մարզահամալիրում կկայանա սամբոյի վետերանների աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչներ, սպորտի վարպետներ, ՀՀ վաստակավոր մարզիչներ 50-ամյա Վովիկ Խոջայանը (68 կգ) և 55-ամյա Զավեն Էվոյանը (62 կգ), ովքեր բազմիցս մասնակցել են սամբոյի վետերանների Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների և դարձել մրցանակակիրներ, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: