25 հոկտեմբերի 2010 - 12:34 AMT
ԵԱ մինչև 19 տարեկանների ընտրական մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթներն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցնում էր Լիտվայում:

Վերջին խաղում հայ ֆուտբոլիստները հանդիպեցին Լիտվայի հավաքականի հետ և հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը Հայաստանի հավաքականում խփեց Խորեն Մանուչարյանը:

Մինչ այդ, հայ ֆուտբոլիստները պարտվեցին Իսրայելի ու Իսպանիայի հավաքականներին 3:0 հաշվով:

Սևադա Արզումանյանի սաները խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը՝ վաստակելով 3 միավոր: Խմբի առաջատարն էր և առաջնության ուղեգիր ստացավ Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Իսրայելի հավաքականը: