Հոկտեմբերի 22-ին Հռոմի Սանտա Մարիա Բամբինա համալսարանում տեղի ունեցավ «Փրկենք վանքերը» խորագրով ժողով, որին մասնակցում էին Օրիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:
Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան էր եկեղեցիների, վանքերի և համաշխարհային մշակույթի կոթողների պահպանության հարցը և դրանց պահպանման և վերականգնմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց ստեղծել համակարգող խումբ, որը կհամակարգի ֆինանսական, հրատարակչական և հուշարձանների պահպանությանն ուղղված հստակ ծրագրերը:
Ինչպես հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայության Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին մասնակցում և Հայ առաքելական եկեղեցին ներկայցնում էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, ով զեկույց ներկայացրեց հայկական եկեղեցիների և վանքերի վերաբերյալ: