26 հոկտեմբերի 2010 - 13:53 AMT
ՀԱԿ-ն ավելի շատ շանսեր ունի մտնելու ՀՀ խորհրդարան, քան «Ժառանգությունը», գտնում է Երվանդ Բոզոյանը

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը կդառնան տեղափոխությունները խորհրդարանում, մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները: «ՀՀԿ-ն հայտարարում է, որ մեծամասնական փաթեթն իր ձեռքում է լինելու, սակայն «Բարգավաճ Հայաստանն» իր հերթին հայտարարում է, որ մտադիր չէ հանդուրժել դա»,- ասել է հայ փորձագետը` ավելացնելով, որ Հայ ազգային կոնգրեսը նույնպես լինելու է ապագա խորհրդարանում: «Հայ ազգային կոնգրեսն ավելի շատ շանսեր ունի մտնելու ՀՀ խորհրդարան, քան «Ժառանգությունը»,- նկատել է Բոզոյանը: Ընդ որում, նա նշել է, որ ամենայն հավանականությամբ, ՀՅ Դաշնակցությունը նույնպես կմտնի խորհրդարանի կազմի մեջ:

Մեկնաբանելով այն, թե արդյոք ՀԱԿ-ը կարող է հրաժարվել իր մանդատներից այն բանից հետո, երբ անցնի ՀՀ խորհրդարան, ինչպես դա պատահեց Ավագանու խորհրդի ընտրություններից հետո, Բոզոյանն ասել է, որ ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացներից: «Եթե ՀԱԿ-ը զգա, որ բավականաչափ ուժեղ է և կարող է պայքարել, նա կարող է նման քայլի դիմել»,- ասել է հայ փորձագետը: