26 հոկտեմբերի 2010 - 14:37 AMT
Հայաստանին տնտեսական աճի նվազում այլևս չի սպառնում

Հայաստանի տնտեսությունը գտնվում է իր աճի տեմպերի միտումների դանդաղեցման ամենացածր մակարդակում, գտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, դեռ տարեսկզբին բանկի փորձագետները աճի բարձր տեմպեր էին կանխատեսում, որից հետո դրանք պետք է նվազեին:

Բանկիրը նշել է երկու հիմնական պատճառ՝ այսօրվա դրությամբ երկրի տնտեսության մեջ ոչ այնքան անկում է նկատվում, որքան 2009 աշնանը գրանցված հիմնական ցուցանիշի համեմատական աճ: Երկրորդ պատճառը աննախադեպ անկումն էր գնյուղատնտեսության ոլորտում: Այնուամենայնիվ, այդ գործոնը չանդրադարձավ բանկի վարկային պորտֆելի վրա, քանի որ գյուղվարկերը փոքր մաս են կազմում Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելում, հիմնականում դա հանքարդյունաբերության ոլորտն է:

Միևնույն ժամանակ Տիգրան Ջրբաշյանն ընդգծեց, որ 2010թ. արդյունքում տնտեսական աճը Հայաստանում պետբյուջեով նախատեսված 1,2 տոկոսից բարձր կլինի: