26 հոկտեմբերի 2010 - 15:28 AMT
ՀԿԵՈւ-ն նոր տեսակի սլաքային փոխադրիչներ է տեղադրում

Հոկտեմբերի 26-ին Վանաձոր կայարանում ավարտվելու է սլաքային փոխադրիչների երեսարկման աշխատանքները երկաթբետոնյա չորսյուների շերտերի վրա: Այս տեսակի սլաքային փոխադրիչները առաջին անգամ են կիրառվել Հայաստանի երկաթուղային համակարգում և տարբերվում են փայտյա հին սլաքային փոխադրիչներից բարձր մակարդակի հուսալիությամբ և ծառայության ժամկետով:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, սլաքային փոխադրիչները երկաթբետոնյա չորսյուների վրա հավաքվում են Մասիսի ԳՄԿ-ում՝ սարքավորված ստենդերի վրա դարպասային ամբարձիչների օգնությամբ: «ՀԿԵՈւ» ՓԲԸ ներդրումային ծրագրով երեսարկման ընթացքում օգտագործվել էին հատուկ տեխնիկա ՎՊՌՍ և ՈւԿ-25 ՍՊ:

Նշենք, որ 2010թ. «ՀԿԵՈւ»-ն նախատեսել է գծային աշխատանքների կատարման շրջանակներում փոխարինել 10 հին գծային փոխադրիչները: