26 հոկտեմբերի 2010 - 16:11 AMT
Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը հասնում է 1,5 մլն

2010. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 1,5 մլն (ներառյալ բջջային ինտերնտեից օգտվողներին): Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: Ըստ Արաբաջյանի, լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը Հայաստանում գերազանցում է 160 հազարը: Մինչդեռ, ըստ 2010թ. հունվարի 1-ի տվյալներով Dial-up լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը նվազել է ավելի քան 2 անգամ՝ հասնելով 21 հազարի: Միևնույն ժամանակ, Հայաստանում ինտերնետի թողունակությունը Հայաստանում կազմում է 7833 Մբիտ/վրկ, այդպիսով ապահովելով թրաֆիկի 2,3 անգամյա աճ 2010թ. առաջին 9 ամիսներում: