Նոյեմբերի 17-ին ֆուտբոլի ազգային հավաքականները ընկերական խաղեր կանցկացնեն: Հայաստանի հավաքականն այդ օրը հավանաբար Յեմենում կխաղա այդ երկրի հավաքականի հետ:
Եվրո-2012 ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռուսաստանը կխաղա Բելգիայի հավաքականի հետ:
Իր դաշտում Սլովակիան կընդունի Բոսնիայի և Հերցոգովինայի հավաքականին, Իռլանդիան-Նորվեգիային, Մակեդոնիան կհյուրընկալվի Ալբանիայում, իսկ Անդորրայի հավաքականը դեռ մրցակից չի գտել ընկերական խաղի համար:
B խմբի առաջատարն է Ռուսաստանը 9 միավորով, Իռլանդիայի հավաքականը 2-րդ տեղում է 7 միավորներով, Հայաստանը ևս 7 միավորով 3-րդն է: