27 հոկտեմբերի 2010 - 15:46 AMT
Պարտադիր ավտոապահովագրման օրենքի կիրառման հետ ՃՊԾ աշխատակիցների աշխատանքը կբարդանա

«Պարտադիր ավտոապահովագրման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների աշխատանքը կբարդանա»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքերով, եթե նախկինում ավտովթարի ժամանակ մեքենաների վարորդները պայմանավորվում էին միմյանց միջև, և ՃՊԾ-ն այլևս անելիք չուներ, ապա հիմա յուրաքանչյուր ավտովթար պետք է արձանագրվի և հարուցվի վարույթ:

2010թ. ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, համաձայն որի բոլոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը մինչև 2011 թ. հունվարի 1-ը պետք է ունենան երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության վկայագրեր։ ԱՊՊԱ վկայագրի բացակայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը վարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո`100.000 ՀՀ դրամ):