27 հոկտեմբերի 2010 - 16:03 AMT
Լույս է տեսել Ռուբեն Գալչյանի «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքի ռուսերեն տարբերակը

Լույս է տեսել Լոնդոնում Հայաստանի նախկին Պատվո հյուպատոս, «Armenian institute» կազմակերպության հոգաբարձու, քարտեզագետ, Հայաստանի հնագույն քարտեզների վերաբերյալ երեք աշխատությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքի ռուսերեն տարբերակը: Հինգշաբթի` հոկտեմբերի 28-ին, տեղի կունենա գրքի շնորհանդեսը:

Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2009-ին, որտեղ հղում է կատարված 130 գիտական աղբյուրների և փաստերի: Ռուսերեն հրատարակությունը բաղկացած է 212 էջից, պարունակում է 75 քարտեզ եւ պատկեր, որոնք ադրբեջանական կեղծիքի խոսուն ապացույցներ են:

Գիրքը գրված է որպես պատասխան անցյալ 50 տարիների ադրբեջանական գիտական հրատարակություններում առկա հակահայ հերյուրանքների ու կեղծիքների, որոնք վերջին տարիների ընթացքում նավթային եկամուտից ստացված ներդրումներով արդեն հասել են ահռելի չափերի ու չափազանցությունների: