27 հոկտեմբերի 2010 - 18:11 AMT
Հայկական ենթաակցիզային արտադրանքի համար կբացվի «կանաչ միջանցք» «Վերին Լարս» ՀԱԿ-ի տարածքով

Երևանում ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների 52-րդ նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք համաձայնագրեր նրա մասնակիցների միջև: Այդ թվում` տեղեկատվության ռեկվիզիտների և ձևերի համաձայնեցման մասին արձանագրություն, որը փոխանցվում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության և Հայաստանի պետեկամուտների կոմիտեի միջև, ինչպես նաև ստորագրվել է հուշագիր Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության և Հայաստանի պետեկամուտների կոմիտեի միջև համագործակցությունն ակտիվացնելու մասին:

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանից ապրանքները Ռուսաստան հասնեն հնարավորինս քիչ բարդություններով և առավել հարմար լոգիստիկայով: Հուշագրում արտացոլված է հայկական ապրանքների համար «կանաչ միջանցքի» ստեղծումը, որոնք առաքվում են Ռուսաստան»,- ասել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը:

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը պարզաբանել է, որ հարցը վերաբերվում է պարզեցված համակարգով հայկական ենթաակցիզային արտադրանքը «Վերին Լարս» ՀԱԿ-ով անցկացնելուն:

Հանդիպման արդյունքների հիման վրա Գագիկ Խաչատրյանն առանձնացրել է երեք կարևորագույն հարցեր, որոնք քննարկվել են նիստի ընթացում. «Առաջին, նախատեսվում է ստեղծել միասնական տեղեկատվական կենտրոն, երկրորդ կարևոր հարցը նախնական տեղեկատվություն ստանալն է նախօրոք մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար: Երրորդ հարցը, որը բարձրացրել է Հայաստանը, կապված է մաքսային ստուգումից հետո ԱՊՀ երկրներից տեղեկատվություն ստանալու հետ »: