27 հոկտեմբերի 2010 - 19:20 AMT
Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված բնապահպանական, քաղաքաշինական, էներգետիկ, երկրաբանական և այլ խնդիրների շրջանակներում տեղանքը ուսումնասիրելու և առավել արդյունավետ ծրագիր ընտրելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովում ընդգրկվել են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում` ՀՀ տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Տրանսնախագիծ» ինստիտուտի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ:

Մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը հանձնաժողովը պետք է ավարտի ուսումնասիրման աշխատանքները և արդյունքների մասին համապատասխան եզրակացություն ներկայացնի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին: