27 հոկտեմբերի 2010 - 21:21 AMT
Աստրախանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի ԴաշնությանԱստրախան քաղաքում ավարտվել էՌԴ նախագահԴմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում:

Մինչեռակողմհանդիպումը ՀՀ նախագահնայցելելէ Աստրախան քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձանևծաղկեզամբյուղդրել հուշարձան-խաչքարին: Այն տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի: Հանրապետության ղեկավարի հետ միասին հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: