28 հոկտեմբերի 2010 - 16:28 AMT
Լևոն Շիրինյանը գտնում է, որ Երևանի ու Բաքվի միջև գերիների փոխանակման մասին համաձայնությունը իրականություն չի դառնա

«Այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Աստրախանի հանդիպման շրջանակներում պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին, շատ լավ է, սակայն ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք չեն հավատում թուրքերին, ես չեմ կարծում, որ այդ համաձայնությունը կյանքի կկոչվի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի համար, թե որքանով է իրագործելի այդ համաձայնությունը:

Ընդ որում, մեկնաբանելով Բաքվի «ակտիվությունը» Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, փորձագետը նշել է, որ դրանով Բաքուն փորձում է ցույց տալ, թե, իբր, պատրաստ է պատերազմի: Այդ համատեքստում Շիրինյանը նշել է, որ Հայաստանը չպետք է ոչ մի բանից վախենա և պետք է արժանի հակահարված տա ադրբեջանական ագրեսիայի դեպքում: